ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՒԱՆԱՑԱՆԿ
( Մայիս 2009 առ մայիս 2011)


ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆ ՀԱՆԳԱՄԱՆՔ
Դոկտ. Աիդա Յովհաննիսեան Ատենապետ եւ Արտաքին յարաբերութիւնների կապ
Սեւան Դանիէլեան Փոխ ատենապետ եւ Կրթական Խորհրդի կապ
Արա Շահվերդեան Ատենադպիր եւ Ա. Աւետիսեան Բուժարանի կապ
Դարւին Աւագեան Ատենադպիր, Տնտեսական եւ Կալւածային Մարմիների կապ
Վահիկ Շահնազարեան Նիւթականի պատասխանատու
Թաթուլ Եդիգարեան Եկեղեցական խորհուրդների եւ գերեզմանատների վարչութեան կապ
Դոկտ. Հրաչ Խաչատրեան Թ.Հ.Թ. Հրատարակչական եւ Ուսանողական ֆոնդերի եւ Դատական Մարմիների կապ
Հենրիկ Տ. Ղուկասեան Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի եւ Ծխական տուրքի Մարմնի կապ
Սարօ Մկրտչեան Միութիւնների, Յարաբերական Մարմնի եւ Շրջանների եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնների կապ
Ռուբիկ Սարխոշեան Շինարարական Մարմնի եւ շրջանների եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնների կապ
Կարինէ Ղարախանեան Խորհրդատու



Թեմական Խորհրդին Ենթակայ Մարմիններն են՝

  • Կրթական Խորհուրդ

    Պատասխանատու է հայոց ազգային դպրոցների ներքին կեանքի, ուսումնադաստիարակչական հարցերի, ուսուցիչների, դասագրքերի, հայերէնի դասաւանդման, աշակերտութեան յառաջադիմութեան, նիւթականի ապահովման եւ այլ հարցերի համար:


  • Շինարարական մարմին

    Հետեւում է ազգապատկան բոլոր կառոյցներում՝ դպրոցներ, եկեղեցիներ, բուժարան եւ այլն, անհրաժեշտ նկատւած նորոգութիւններ եւ այլ աշխատանքներ կատարելու գործին՝ նրանց կողմից ստացւած դիմումի հիման վրայ:


  • Կարիքաւորներին Օժանդակող Մարմին

    Ընթացք է տալիս իրեն դիմող կարիքաւոր ընտանիքներին իր բիւջէից ամսական վճարումներ կատարելով, ինչպէս նաեւ օգնելով նրանց՝ բնակարան վարձելու կամ բնակարանի կանխավճար տալու համար:


  • Դատական Խորհուրդ

    Հանդիպումներ է ունենում ընտանեկան դժւարութիւններ ունեցող ամուսինների հետ եւ խորհրդատւութեամբ օժանդակում է նրանց դժւարութիւնները վերացնելու գործին, նաեւ տնօրինում է ապահարզանի եւ ընտանեկան այլ հարցերին առընչւող դիմումները:


  • Գերեզմանատների վարչութիւն

    Հետեւում է գերեզմանատների՝ Դուլաբ եւ Նոր Բուրաստան, ներքին վարչական հարցերին, գերեզմանատներում աշխատող անձանց՝ քարտաշ, գերեզմանափոր, ծաղկավաճառ, պահակներ եւ այլնի աշխատանքին, ներքին մաքրութեան եւ կարգաւորման: Եկեղեցական Խորհուրդներ- Թեհրանահայ իւրաքանչիւր եկեղեցի ունի իր առանձին եկեղեցական Խորհուրդը, որը սովորաբար կազմւած է լինում պատկան թաղի ազգայիններից: Խորհուրդը հետեւում է եկեղեցու լուսաւորութեանը, պահպանմանը, արարողութիւնների անխափան կատարմանը, երգչախումբ, պաշտօնէութիւն եւ այլն:


  • «Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմին

    Մարմինը հսկում եւ տնօրինում է բուժարանի ներքին եւ արտաքին, նիւթական, վարչական եւ այլ կարգի բոլոր հարցերը եւ հետեւում սոյն հաստատութեան ամբողջական գործունէութեանը:


  • Կտակա-կալւածային մարմին

    Հետեւում է ազգապատկան կալւածների արխիւների պահպանմանը, իրաւական հարցերին, կալւածների վաճառման, վարձակալման եւ այլ ձեւերով օգտագործման խնդիրներին: Ծխական տուրքի մարմին- Նշանակում է Ծխական տուրքի համապատասխան գումար՝ գանձելու համար համայնքի բոլոր եկամուտ ունեցող ազգայիններից: Իւրաքանչիւր թաղում անհրաժեշտ է առանձին ենթայանձնախումբ:


  • Ուսանողական Ֆոնդեր

    Մարմինն ընդունում է դիմումներ՝ Ֆոնդից օգտւել ցանկացող ուսանողներից եւ Ֆոնդի կանոնադրութեան համապատասխան՝ ընթացք է տալիս այդ դիմումներին եւ տարեկան յատկացումներ կատարում:


  • Գրական Ֆոնդ

    Ֆոնդը իր դրամագլխի սահմաններում շրջանի ընթացքում ընտրում է արժէքաւոր համարւող գրքեր եւ հետեւում է դրանց հրատարակման հետ առընչւող բոլոր գործերին:


  • Յարաբերական մարմին

    Իր հաղորդագրութիւններով, տեղեկութեամբ ու բացատրութիւններով կապ է պահում հայ համայնքի, ինչպէս նաեւ պետական շրջանակների եւ պարսկական կազմակերպութիւնների կամ պարսիկ անհատ հայրենակիցների հետ՝ ընթացք տալով նաեւ նրանց կողմից եղած դիմումներին եւ հարցումներին:


  • Ծխական Տուրքի Կենտրոնական Մարմին
  • Տնտեսական-Կալւածային Մարմին


Թեմական Խորհրդին Ենթակայ Շրջաններն են՝

  • Արաքի Հոգաբարձութիւն
  • Ղազւինի Հոգաբարձութիւն
  • Ռաշտի Հոգաբարձութիւն
  • Անզալիի Հոգաբարձութիւն
  • Սարիի Հոգաբարձութիւն
  • Գորգանի Հոգաբարձութիւն
  • Ղարաղանի Ս. Մեսրոպ եկեղեցու Խորհուրդ


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Չորեքշաբթի, 7 յուլիսի 2010 թ.

Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, յատկապէս 15 յուլիս 2009-ի, Թեհրան-Երեւան աւիավթարի անմեղ զոհերի պարագաներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի տնօրինումով եւ հովանաւորութեամբ յառաջիկայ հինգշաբթի 15 յուլիս 2010-ի կէսօրից յետոյ ժամը 5-ին Նոր բուրաստանում տեղի է ունենալու կրօնական արարողութիւն աւիավթարի զոհերի եղերական մահւան Ա. տարելիցի առիթով:

Հանրակառքերը կը մեկնեն կ.յ. ժամը 3:30-ին հետեւեալ կենտրոններից՝
- Ազգային Առաջնորդարանից
- Ս. Գրիգոր Լուս ...
Դիտել ամբողջութեամբ