Իսլամական յեղափոխութեան 31-ամեակ - Յարգանքի տուրք՝ հայ նահատակների յիշատակին

Շաբաթ, 6 փետրւարի 2010 թ.

Ալիք Օրաթերթ - Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 31-րդ տարեդարձի ծրագրերի շարանում, հինգշաբթի, փետրւարի 4-ին, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի եւ յեղափոխութեան յաղթանակի տարիներում զոհւած հայ եւ Իրանի կրօնական փոքրամասնութիւնների նահատակների հոգու խաղաղութեան համար:
Օրւայ արարողութեանը, որը հովանաւորում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ նախաձեռնել էր Իրանում Նահատակների հիմնարկը, ներկայ էին՝ իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Թաղաւին, Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորները, հրեաների եւ Փաքդաշտի պատգամաւորները, Փաքդաշտի կուսակալը եւ հոգեւորականներ, Նահատակների հիմնարկի պատասխանատուներ, հրեաների ու զրադաշտականների հոգեւորականներ, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ատենապետեր ու ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ նահատակների ընտանիքներ:
Արարողութեան սկզբում Սրբազան Հօր նախագահութեամբ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու երգչախմբի ուղեկցութեամբ, որից յետոյ ներկաներին խօսք ուղղեց Սրբազան Հայրը: Նա ասաց. ,Մեր եկեղեցու շարականագիրը գեղեցիկ ձեւով է բնութագրում նահատակին՝ ասելով՝ նահատակները հզօր աշտարակներ են, որոնք պաշտպանում են՝ եկեղեցին, ժողովուրդը եւ հաւատքը: Եւ նրանց նահատակութիւնը դառնում է ներշնչանքի աղբիւր՝ տւեալ ժողովրդի կեանքում:
Օրւայ առիթով ներկաներին խօսք ասաց Խաւարշահրի Նահատակների հիմնարկի տնօրէնը, որը կարեւորեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների դերը՝ թէ՛ յեղափոխութեան յաղթանակի, եւ թէ՛ պարտադրեալ պատերազմի տարիներում:
Արարողութեան ընթացքում արտայայտւեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը: Նա իր արտայայտութիւնների ընթացքում ասաց. ,Երբ խօսւում է երկրի վերելքի մասին, անիմաստ է մեծամասնութիւն եւ փոքրամասնութիւն դարձւածքների օգտագործումը, բոլորս մէկ ենք եւ աշխատում ենք երկրի վերակառուցման ուղղութեամբե:
Յաւարտ արարողութեան՝ բանակի նւագախումբը հնչեցրեց յեղափոխական երգեր եւ բոլոր ներկաները ծաղիկներ տեղադրեցին նահատակների բաժնում վերջերս կառուցւած յուշարձան-խաչքարի մօտ:
Այս լուրը դիտւել է 226 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ