Թեհրանահայ համայնքը եւ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 31-րդ տարեդարձը

Շաբաթ, 6 փետրւարի 2010 թ.

Ալիք Օրաթերթ - Իսլ. յեղափոխութեան 31-րդ տարեդարձի մեծարման առիթով Թեհրանի հայոց Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել յանձնախումբ:

Թւականիս չորեքշաբթի, յունւարի 27-ի առաւօտեան Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի կողմից կազմակերպւել էր մամլոյ ասուլիս, ուր գրասենեակի պատասխանատու Թաղաւին, նաեւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, ներկայացրին իրենց ծրագրերը:

Հինգշաբթի, յունւարի 28-ի առաւօտեան նախագահ Ահմադինեժադը հանդիպում ունեցաւ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ: Իրանահայ համայնքից ներկայ էին՝ քահանայ. հայրեր, Թ. Հ. Թեմական խորհրդի եւ Յարաբերական մարմնի ներկայացուցիչները:

Ուրբաթ՝ յունւարի 29-ի առաւօտեան կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները Իսլ. յեղափոխութեան հանգուցեալ առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամբարանում ներկայ գտնւելով՝ յարգանքի տուրք մատուցեցին նրա յիշատակին:
Այդ առիթով Ս. Սարգիս եկեղեցուց մի պատւիրակութիւն՝ բաղկացած քահանայ հայրերից, եկեղեցական խորհուրդների եւ միութիւնների ներկայացուցիչներից, դամբարան մեկնելով՝ իր յարգանքի տուրքը մատուցեց հանգուցեալի յիշատակին:

Նաեւ հինգշաբթի փետրւարի 4-ին Թեհրանի նոր Բուրաստան գերեզմանատանը գլխաւորութեամբ Թեմիս Բարեխնամ առաջնորդի եւ ներկայութեամբ պետական այրերի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն հայ նահատակների շիրիմին:
Այս լուրը դիտւել է 231 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ