Հինգշաբթի, 21 յունւարի 2010 թ.
2009-2010 տարեշրջանում աշխատող Թեհրանի հայոց թեմի Թեմական Խորհրդի անձնակազմը նշանակւել է 2009-ի մայիս 29-ին Պատգամաւորական Ժողովի կողմից:
Թեմական Խորհուրդը իր աշխատանքների առաջին իսկ օրւանից կազմել է իր երկամեայ գործունէութեան ծրագիրը նկատի առնելով՝ երկրում տիրող տնտեսական ճգնաժամը, համայնքի համեմատական նոսրացումը, համայնքիս նիւթական հնարաւորութիւնները եւ ամենակարեւորը ազգային դպրոցների կառոյցի վերանայման եւ կրթական մակարդակի բարձրացման կարեւորութիւնը ըստ հնարաւորի մի կողմից բարելաւելու համար ներկայ կացութիւնը եւ միւս կողմից համապատասխանեցնելու ազգային դպրոցական համակարգը համայնքիս ներկայ կարիքներին:
Թեմական Խորհուրդը կազմած ծրագրի իրականացման եւ գործադրման համար ինչպէս միշտ նշանակել է ազգային եւ եկեղեցական մարմինները եւ խորհուրդները. իւրաքանչիւրին հանդիպելով համադրել իրենց ապագայ աշխատանքները:
Իւրաքանչիւր մարմին կատարում է իրեն յանձնարարւած աշխատանքները եւ վերահասութիւն տալիս առաջացած հարցերին:
Թեմական Խորհուրդը անցեալ 9 ամիսների ընթացքում պատկան կազմերի միջոցով հետեւել եւ կազմակերպել է ազգային կալւածների նորոգութիւնների աշխատանքները եւ հետեւել Թունեան դպրոցի վերակառուցման համար տարւած աշխատանքներին: Թունեան դպրոցի կապակցութեամբ աւարտւել են կալւածագրերի յստակեցումը, յարակից դժւարութիւններով, ճարտարապետական քարտէզների պատրաստումը եւ հաստատւել պետական պատկան մարմինների կողմից, վճարւել է քաղաքապետարանին վճարւելիք գումարները եւ ստացւել վերակառուցման արտօնագիրը. ներկայիս վերաշինութեան աշխատանքը նւազուրդի է դրւած որպէսզի ամենից յարմար ձեւով եւ գնով աշխատանքը գործադրման փուլին հասցնելու:
Խոհուրդս կրթական ասպարէզում հայոց դպրոցների հեղինակութիւնը վերագտնելու եւ հայ աշակերտների թիւը ապահովելու նպատակով պատկան մարմնի հետ համագործակցաբար եւ միջոցով հետամուտ է եղել դպրոցների որակաւորման եւ վերադասաւորման ծրագրերի կազմութեան, Սրբազան Հօր ընկերակցութեամբ այցելել է բոլոր դպրոցները եւ մանկապարտէզները:
Ամառւայ եղանակում իր ներդրումն է ունեցել գերազանցիկ եւ կարիքաւոր ընտանիքների աշակերտութեան Հայաստանի ճամբարին:
Կազմակերպչական առումով հետամուտ է եղել Ֆուտբոլի եւ բասկետբոլի խմբերի Հայաստանում կազմակերպւած համահայկական մրցոյթներին մասնակցելուն:
Հետամուտ է եղել շրջանների՝ Ռաշտ, Բանդար Անզալի, Մաշհադ, Գորգան, Արաք, Բաբոլսար եւ Ղազւինի կալւածների համար ստեղծւած հարցերին:
Իր օժանդակութիւնը չի խնայել բնակարան վարձելու եւ բուժման համար օժանդակութեան կարիք ունեցող ազգայիններին օգնելու աշխատանքներում: Աշխատում է տնային բժշկական սպասարկութիւնների համար Աւետիսեան բուժարանի համագործակցութեամբ արտօնութիւն ստանալ եւ իրականացնել իր ծրագիրը:
Այս շրջանիս Թեմական Խորհուրդը յաճախ է խորհրդակցութեան հրաւիրել փորձառու եւ անցեալ ունեցող ազգայինների, խորհրդակցել այգային-հասարակական մտահոգութիւնների եւ աշխատանքների առնչութեամբ եւ օգտւել իրենց տեսակէտներից:
Իր օժանդակութիւններն է ունեցել նաեւ Հայաստանի Իրանին սահմանամերձ գիւղերի խմելու եւ որոգման ջրի եւ էլէկտրականութեան մատակարարման աշխատանքներում:
Վերադասաւորել եւ աշխուժացրել է իր ինտերնետային կապ՝ կայքէջը:
15 յուլիսի դժբախտ պատահարի Թեհրան Երեւան աւիավթարի զոհերին ստանալու, յուղարկաւորութեան գործերի կազմակերպման եւ իրենց ընտանիքների իրաւունքերը պաշտպանելու գործընթացում եւս խորհուրդը իր անմիջական օգնութիւններն է ցուցաբերել:
Առկայ տնտեսական ընդհանուր համեմատաբար դժւար պայմաններում, Խորհուրդը փորձում է լաւագոյնս օգտագործել իր տնտեսական սահմանափակ հնարաւորութիւնները հոգալու համար համայնքիս կրօնական, կրթական, մշակութային եւ հասարակական կարիքները:
■ Այս լուրը դիտւել է 285 անգամ:
Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.
Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:
Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ