ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Չորեքշաբթի, 7 յուլիսի 2010 թ.

Թւականիս յուլիսի 6-ին Ազգային Առաջնորդարանում, Թեմական Խորհրդի հրաւէրով եւ Ռոստոմ Օրիորդաց դպրոցների մի խումբ ծնողների, Պատգամաւորական Ժողովի դիւանի ու շրջնաի մի խումբ պատգամաւորների, Թեմական Խորհրդի եւ Կրթական Խորհրդի անդամների ներկայութեամբ կայացած հանդիպման եւ դրա ընթացքին տրւած բացատրութիւնների եւ եղած արտայայտութիւնների արդիւնքում վերջնականացաւ Ռոստոմ Օրիորդաց դպրոցի աշակերտութեան փոխադրման հարցը համայնքումս գտնւող միւս ազգային օրիորդաց դպրոցներ:

Առ այդ, Ռոստոմ Օրիորդաց դպրոցները յառաջիկայ ուսումնական տարում կը դադարեն աշխատելուց:

Խնդրում ենք ծնողներից աշակերտութեան երթեւեկութեան հարցի եւ յաւելեալ այլ բացատրութիւնների համար դիմել Կրթական Խորհրդի գրասենեակին:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այս լուրը դիտւել է 105 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ