Երկուշաբթի, 5 յուլիսի 2010 թ.
Յուլիսի 4-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, նախաձեռնութեամբ Թեհրանի հայոց Թեմական խորհրդի, տեղի ունեցաւ հանդիպում՝ թեհրանահայ եօթ մարզա-մշակութային միութիւնների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը նշեց, որ յիշեալ հանդիպումը արդիւնքն է յունիսի 17-ին կայացած խորհրդաժողովի, որի թեման էր «Մեր ազգային նկարագիրը եւ միութիւնների պարտականութիւնները»:
Այդ խորհրդաժողովի արդիւնքում՝ մշակւեցին 32 կէտերից բաղկացած առաջարկներ եւ որոշւեց, որ խորհրդաժողովից մի առ ժամանակ անց յիշեալ եօթ մարզա-մշակութային միութիւնների ներկայացուցիչները նիստ գումարելով՝ քննարկեն ներկայացւած առաջարկները եւ դրանք յղկելով՝ իրականացնեն իրենց միութիւնների յարկի տակ:
Դոկտ. Յովհաննիսեանը նշեց, որ միութիւնների առաջիկայ համատեղ աշխատանքները պէտք է համադրի այս 7-հոգանոց կորիզը եւ Թեմական խորհուրդը չի ցանկանում միջամտել միութիւնների հարցով, իսկ համադրութիւնների գործով միջամուխ է լինելու Թեմական խորհրդի անդամ եւ միութիւնների կապ Սարօ Մկրտչեանը:
Հանդիպմանը Թ. Հ. Թեմական խորհրդից ներկայ էր նաեւ Դարւին Աւագեանը, ներկայ էին հետեւեալ եօթ միութիւնների՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ. Մ. «Սիփան» միութեան, Ի.Ա.Մ.Մ.-ի, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի, Հ. Մ. «Սարդարապատ» միութեան եւ Հ. Մ. «Նայիրի» միութեան ներկայացուցիչները:
Ժողովի աւարտին եօթ միութիւնների կողմից որպէս համադրող նշանակւեց Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան ներկայացուցիչ Հայրիկ Աղանեանը:
■ Այս լուրը դիտւել է 134 անգամ:
Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.
Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:
Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ