Ուրբաթ, 2 յուլիսի 2010 թ.
Ուրբաց 2 Յուլիս 2010 թ. Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ ենթակայ շրջանների ( Գորգան, Բանդար Անզալի, Ռաշտ, Ղազւին, Արաք) ներկայացուցիչների հետ հանդիպում:
Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհուրդի անդամները լիակազմ, Կրթական խորհրդի ներկայացուցիչ Քլարա Աղախանեանը եւ Կալւածային գրասենեակի պատասխանատու Սեպուհ Համբարձումեանը:
Շուրջ 3 ժամ տեւողութեամբ հանդիպման ընթացքում քննարկւեցին հետեւեալ խնդիրները՝
1. Համառոտ զեկոյց շրջաններից
2. Կալւածային հարցերի քննարկում
3. Թանգարանային արժէք ունեցող իրերի ցանկագրում
4. Շրջանների աշակերտական ճամբար
5. Շրջանների հայոց լեզւի, պատմութեան եւ Կրօնի դասաւանդման առնչւող խնդիրներ
■ Այս լուրը դիտւել է 101 անգամ:
Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.
Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:
Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ