Հինգշաբթի, 1 յուլիսի 2010 թ.
Հինգշաբթի յուլիսի 1-ին ներկայութեամբ Թեհրանի Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրթական խորհուրդների անդամների, Ազգային մարմինների անդամների եւ հայրենակիցների ,Թեհրանի «Սասուն» հայահոծ քաղաքամասում տեղի ունեցաւ «Սասուն» մանկապարտէզի եւ «Թունեան» աղջկանց տարրական դպրոցի վերակառուցւող շէնքի հիմնօրհնէքը:
Հիմնօրհնէքը իրականացրին արժանապատիւ քահանահայրերը ապա՝ ծափողջոյների ներքոյ օրհնւած քարերը քաւորների ձեռամբ տեղադրւեցին վերակառուցւող դպրոցի շէնքի չորս անկիւններում: Օրւայ քաւորներն էին՝ Ազգային-հասարակական գործիչներ, Թունեան դպրոցի բազմամեայ տեսուչներ՝ պրն. պրն. Նորայր Էլսայեանը եւ Նորայր Շահնազարեանը եւ Թունեան դպրոցի առաջին ուսուցիչներ պրն. պրն. Նազար Շահվերդեանը ու Հրանդ Ներսիսեանը:
Թունեան դպրոցը կառուցւել է 1950 թւականին երբ Հայաստան ներգաղթելու պրոցեսը դադարեց ու Իրանի տարբեր շրջաններից Թեհրան ժամանած հայ ընտանիքները հաստատւեցին Նարմաք- Զարքէշ թաղամասերում որը հետագայում անւանւեց «Սասուն» քաղաքամաս: Այն ժամանակ էլ մէկը միւսի յետեւից հիմնւեցին քաղաքամասի եկեղեցին, դորոցը եւ ազգային այլ կառոյցներ:
Հարկ է նշել որ 2008 թւականին Արամ Ա Վեհափառի Իրան կատարած այցելութեան ընթացքում, մեծ շուքով տօնւեց դպրոցիս 50 ամեայ յոբելեանը նաեւ Վեհափառի ձեռամբ եւ օրհնութեամբ սկիզբը դրւեց «Սասուն» մանկապարտէզի եւ «Թունեան» աղջկանց տարրական դպրոցի շինարարական աշխատանքների:
■ Այս լուրը դիտւել է 131 անգամ:
Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.
Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:
Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ