Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հանդիպումը՝ «Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողական խորհրդի հետ

Հինգշաբթի, 1 յուլիսի 2010 թ.

«Դպրոցների համատեղման նպատակն է ունենալ աւելի հզօր հնարաւորութիւններով օժտւած համակարգ»

Թեհրանի հայոց դպրոցները եւ իրենց յուզող հարցերը այն կարեւորագոյն թեմաներն են, որոնք միշտ էլ Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան ուշադրութեան կիզակէտում են:

Այդ հանգամանքից ելնելով՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը ուսումնական տարեվերջին ամփոփիչ հանդիպումներ է նախաձեռնել հայոց ազգային դպրոցների ծնողական խորհուրդների հետ՝ ներկայացնելով տեղեկութիւններ Թ. Հ. Թեմական խորհրդի եւ Կրթական խորհրդի իրականացրած քայլերի մասին եւ լսելով դպրոցի ծնողական խորհրդի մէկամեայ զեկոյցը:

Այդ հերթական հանդիպումների շարանում երէկ երեկոյեան ազգային առաջնորդարանում գտնւող Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի գրասենեակում կազմակերպւել էր հանդիպում՝ «Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկայ էին՝ Թ. Հ. Թեմական խորհրդի փոխատենապետ եւ խորհրդի կապը Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հետ Սեւան Դանիէլեանը եւ խորհրդի անձնակազմը:

Հանդիպման սկզբում Կրթական խորհրդի ատենապետ Հրայր Շահնազարեանը նշեց, որ նման հանդիպումների նպատակն է լսել դպրոցի մէկամեայ բոլոր խնդիրների ու դժւարութիւնների, այդ թւում շէնքի վերանորոգման, դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ պաշտօնէութեան հարցերը եւ այս բոլորի մասին տեղեկութիւններ քաղելով որպէս փորձառութիւն՝ օգտւել գալիք ուսումնական տարւայ ծրագրաւորումների համար: Կրթական խորհրդի ատենապետը նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ դպրոցների համատեղման նախագծի մասին, որոնց նպատակն է ունենալ աւելի հզօր դպրոցական համակարգ՝ օժտւած լաւագոյն հնարաւորութիւններով, որպէսզի առաւել ամուր հիմքերի վրայ դրւեն մեր մատաղ սերունդի կրթական հարցերը:
Ապա արտայայտւեց դպրոցի ծնողական խորհրդի անդամ Արազ Սիմոնեանը, որը գոհունակութեամբ խօսեց դպրոցի ուսուցչական եւ անձնակազմի աշխատանքների վերաբերեալ:
Այնուհետեւ Կրթական խորհրդի նիւթականի պատասխանատու Վիոլետ Եսայեանը մանրամասնօրէն զեկուցեց դպրոցի նիւթական պատկերի մասին:

Նիստի ընթացքում Թ. Հ. Թեմական խորհրդի փոխատենապետ Սեւան Դանիէլեանը խօսելով «Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողների մօտ առգոյ մտահոգութիւնների մասին, որոնք առնչւում էին դպրոցի աշակերտներին այլ դպրոց կամ դպրոցներ փոխադրելուն, նշեց, որ մշակւում են տարբեր ելքեր, որոնք յուսանք՝ նւազագոյնի իջեցնեն առգոյ մտահոգութիւնները՝ կապւած աշակերտութեան երթեւեկի, ուսումնական եւ այլ խնդիրների հետ:

Այս լուրը դիտւել է 133 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ