Թ. Հ. Թեմական խորհրդի հերթական հանդիպումների շարանում Հանդիպում՝ Սարդարապատ քաղաքամասում

Երեքշաբթի, 22 յունիսի 2010 թ.

Սարդարապատ քաղաքամասի նոյնանուն միութեան յարկի տակ երէկ Թ. Հ. Թեմական խորհրդի ատենապետը եւ ներկայացուցիչները հանդիպում ունեցան քաղաքամասի հասարակութեան հետ:

Սա Թեմական խորհրդի հերթական հանդիպումն էր համայնքի հասարակութեան հետ: Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը կարեւոր է համարում նման հանդիպումների կայացումը, քանզի նրա տեսանկիւնից՝ ժողովուրդը իրաւունք ունի տեղեկացւելու, իրականութիւններն իմանալու, համայնքային անցուդարձերից նման հանդիպումներում իրենց յուզող հարցերի պատասխանները լսելու՝ այստեղ կարեւոր գործօն համարելով այն հանգամանքը, որ կարող է համաձայն չլինել, բայց առնւազն ճիշտն իմանայ եւ թիւրիմացութեան մէջ չլինի ու սխալ տեղեկութիւններով չառաջնորդւի:

Դոկտ. Ա. Յովհաննիսեանը կարեւորութեամբ շեշտը դրեց այստեղ մի հանգամանքի վրայ եւս, որ հասարակութեան կողմից նման հանդիպումներում բարձրացւած հարցերը նաեւ իրենց ուշադրութեանն են հրաւիրում այն խնդիրները, որոնցով համայնքն աւելի հետաքրքրւած է՝ նշելով, որ եղած առաջարկներն իրենց կօգնեն հետագայի ծրագրերում դրանք նկատի ունենալ:

Թեմական խորհրդի ատենապետի խօսքը կենտրոնացած էր հիմնականում համայնքին այսօր յուզող հարցերի վրայ, ինչպիսին՝ ազգային կառոյցների վերադասաւորման հարցն է, նոյնիսկ այստեղ նա մէջբերում արեց հանգ. դոկտ. Լեւոն Դաւթեանի խօսքերից, որը երբ խօսքը գնում էր համայնքի թւաքանակի պակասեցման մասին եւ դրան համապատասխան վերադասաւորման, շեշտում էր, որ երբ անհատը 80 կիլոգրամ է կշռում եւ դրան համապատասխան կոստիւմ է գնում, ապա եթէ տարիներ անց նիհարում է, դառնում 60 կիլոգրամ, այդ դէպքում՝ կոստիւմը լաւ չի նստում իր վրայ եւ կարիք է զգացւում այն վերափոխելու եւ յարմարեցնելու իր նոր կազմւածքին:

Մեր համայնքի այսօրւայ իրավիճակը, թւաքանակի նւազմամբ, նախկինի համեմատ եւ ազգային կառոյցների գոյութիւնը, որը չի համապատասխանում այսօր այդ թւաքանակին, նման է այդ վերը նշւած կոստիւմին, որը պէտք է ձեւափոխւի: Հանդիպման սկզբում «Սարդարապատ» միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը խօսելով օրւայ հանդիպման առիթի մասին՝ իր հերթին կարեւորեց այս հանդիպումը:

Իսկ աւարտին՝ աւարտին արդէն առիթ տրւեց հասարակութեանը՝ հարցեր ուղղելու Թեմական խորհրդի ներկայացուցիչներին. հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին «Սահակեան» դպրոցի նոր կարգավիճակ ստանալուն, եւ այդ հարցերի ընդմիջից ակնառու էր հասարակութեան անհանգստութիւնը եւ մտահոգութիւնը դպրոցի ճակատագրով՝ այն առումով, որ դպրոցը գտնւում է ուղղակի եկեղեցուն կից եւ նրանց մտահոգում է, թէ դպրոցի հատւածը ում վարձակալման կը տան: Ու առաջին հայեացքից, եթէ թւում էր, թէ Թեմական խորհրդի ներկայացուցիչների պատասխանները փարատեցին մտահոգութիւնները, ապա յետոյ միջանցքներում ներկայ հասարակութիւնը դեռ երկար ծանրութեթեւ էր անում հարցերը...
Այս լուրը դիտւել է 100 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ