Երեքշաբթի, 29 յունիսի 2010 թ.
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, յատկապէս 15 յուլիս 2009-ի, Թեհրան-Երեւան աւիավթարի անմեղ զոհերի պարագաներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի տնօրինումով եւ հովանաւորութեամբ յառաջիկայ հինգշաբթի 15 յուլիս 2010-ի կէսօրից յետոյ ժամը 5-ին Նոր բուրաստանում տեղի է ունենալու կրօնական արարողութիւն աւիավթարի զոհերի եղերական մահւան Ա. տարելիցի առիթով:
Իսկ ուրբաթ 16 յուլիս 2010-ի առաւօտեան Ս. Սարգիս Առաջնորդարանիստ մայր եկեղեցում յաւարտ ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն մեր անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար:
Նաեւ, աւիավթարի զոհերի հարազատների կողմից կազմակերպւել է այցելութիւն աւիավթարի վայրին, չորեքշաբթի, 14 յուլիսին ուր տեղի կունենայ հոգեհանգստի արարողութիւն:
Հանրակառքերը կը մեկնեն կ.յ. ժամը 2-ին՝
- Ազգային Առաջնորդարանից
- Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուց
- Սիփան Միութիւնից
- Սարդարապատ թաղից (սեռահէ Զենդան)
Խնկաբոյր աղօթք եւ խաղաղութիւն իրենց հոգիների եւ ս. հոգւոյ մխիթարութիւն նրանց հարազատներին:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
■ Այս լուրը դիտւել է 155 անգամ:
Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.
Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:
Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ