ՀԻՄՆՕՐՀՆԷՔ ՍԱՍՈՒՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ԵՒ ԹՈՒՆԵԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

Երեքշաբթի, 29 յունիսի 2010 թ.

Արամ Ա. Վեհափառ Հայրապետի Իրան կատարւած այցելութեան առիթով Վեհափառ Հայրապետի Ձեռամբ եւ օրհնութեամբ սկիզբը տրւեց Սասուն մանկապարտէզի եւ Թունեան Օրիորդաց տարրական դպրոցի շինարարական աշխատանքների:
                                                  
Սկսւած աշխատանքները հանդիպեցին մի շարք իրաւական եւ այլ գործնական խոչնդոտների որով եւ չսկսւեցին նախատեսւած ժամանակին:
                                                  
Այսու ուրախ ենք յայտնելու սիրելի հայրենակիցներին որ ստացւած է շինարարական աշխատանքի տնօրինութիւնը Քաղաքապետարանից եւ արդէն իսկ սկսւած են նախնական աշխատանքները:
                                                  
Առ այդ սիրով հրաւիրում ենք սիրելի հայրենակիցներին մասնակցելու Սասուն մանկապարտէզի եւ Թունեան Օրիորդաց տարրական դպրոցի վերակառոյց շէնքի հիմնօրհնէքին որը տեղի կունենայ հինգշաբթի, Յուլիսի 1-ին, առաւօտեան ժամը 11-ին դպրոցի վայրում:


Թ.Հ.Թ.
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
Այս լուրը դիտւել է 111 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ