ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Երեքշաբթի, 22 յունիսի 2010 թ.

Սիրելի հայրենակիցների ուշադրութեան ենք յանձնում որ Թեհրանի հայոց թեմի Թեմական Խորհուրդը հայոց դպրոցների վերադասաւորման եւ միատեղման երկուսից երեք տարիների ընթացքում ուսումնասիրւած նախագիծը թւականիս յունիսի 1-ին ներկայացրեց 14-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի նիստին, որը նախապէս յանձնել էր նոյն ժողովի դպրոցների հարցով զբաղւող յանձնաժողովին առ ի քննարկում եւ ստացաւ Պատգամաւորական Ժողովի հաստատումը մի քանի նախապայմաններով:
                         
Խորհուրդս ընթացքի մէջ է դրել նախագծի Սահակեան ոչ շահադիտական դպրոցի տեղափոխման եւ Ռոստոմ օրդ. դպրոցի միատեղման աշխատանքները, որը կիրականացւի համապատասխան թոյլտւութիւններն ստանալուց յետոյ:

Գործընթացի մասին համայնքը իրազեկ կը պահւի յաջորդ հաղորդագրութիւններով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այս լուրը դիտւել է 117 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ