ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԶԷՅԹՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍՈՒՄ

Երեքշաբթի, 8 յունիսի 2010 թ.

Թւականիս Յունիսի 7-ին, Հ. Մ. Նայիրի միութեան «Սուքերեան» սրահում, կայացաւ Թեհրանի հայոց Թեմական խորհրդի հանդիպումը՝ Զէյթուն քաղաքամասի բնակչութեան հետ:

Նախ միութեան նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը բարի գալուստ մաղթելով ներկաներին բացատրեց հանդիպման նպատակը, այնուհետեւ Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը զեկուցեց թեմական խորհրդի միջոցով կատարւած աշխատանքների, եւ նախագծերի մասին եւ ժողովրդին իրազեկ պահեց Թեմական խորհրդի մօտ առկայ մտահոգութիւնների վերաբերեալ:

Վերջում ներկաների կողմից եղան թաղային խնդիրներով հարցումներ ( դպրոց, եկեղեցի, միութիւն) ուղղւած Թեմական խորհրդին եւ իւրաքանչիւր հարցի շուրջ տրւեց բացատրութիւններ:
Այս լուրը դիտւել է 113 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ