Կիրակի, 30 մայիսի 2010 թ.
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմակերպութեամբ Անթիլիասում տեղի ունեցած Քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան Դ համագումարի առիթով Լիբանանում գտնւող թեհրանահայութեան ներկայացուցիչները մայիսի 21-ի առաւօտեան, գլխաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, այցելեցին «Ազդակ»-ի խմբագրատուն եւ տեսակցեցին տնօրէնութեան հետ։
Առաջնորդ Սրբազան Հօրն ընկերակցում էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը, Թեհրանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը, Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի անդամ Ռոբերտ Մարգարեանը, Թեմական խորհրդի անդամներ՝ Արա Շահվերդեանը եւ Սարօ Մկրտչեանը։
Հիւրերը ծանօթացան «Ազդակ»-ի աշխատանքներին։ Խորհրդակցութիւնները վերաբերում էին իրանահայ համայնքի այսօրւայ հարցերին, քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան այսօրւայ պարզած իրավիճակին եւ հեռանկարին, ինչպէս նաեւ՝ համահայկական խնդիրներին։
Նոյն առիթով Լիբանանում գտնւող Կիպրոսի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Վարուժան արք. Հերկէլեանն ու Սպահանի հայոց թեմի առաջնորդ Բաբգէն եպս. Չարեանը, ընկերակցութեամբ Սպահանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Մարտիրոսեանի եւ Կրօնական խորհրդի անդամ Գարեգին Մարկոսեանի այցելեցին «Ազդակ» եւ տեսակցեցին տնօրէնութեան հետ։ Քրիստոնեայ-իսլամ երկխօսութեանն առնչւող խնդիրներին առընթեր համայնքի աշխատանքները կազմեցին խօսակցութիւնների առանցքը։
■ Այս լուրը դիտւել է 105 անգամ:
Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.
Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:
Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ