Երեքշաբթի, 1 յունիսի 2010 թ.
Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ, թւականիս մայիսի 30-ին, «Նայիրի» սրահում, կայացաւ Թեհրանի հայոց Թեմական խորհրդի հանդիպումը՝ Սասուն քաղաքամասի բնակչութեան հետ:
Նախ միութեան նախագահ Հայկազ Շիրւանեանի միջոցով բացատրւեց հանդիպման նպատակը, այնուհետեւ Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանի միջոցով զեկուցւեցին կատարւած աշխատանքները, նախագծերը, մտահոգութիւնները եւ հիմնականում բացատրութիւններ տրւեցին «Թունեան» դպրոցի ու «Սասուն» ազգ. մանկապարտէզի շինարարական աշխատանքների ընթացքի մասին:
Ներկաները իրենց հարցերն ուղղեցին Թեմական խորհրդին եւ ստացան բացատրութիւններ:
Ցաւօք՝ հակառակ տարւած կազմակերպչական աշխատանքներին՝ այդուհանդերձ՝ ներկաները քիչ էին:
Հ. Մ. «ՍԻՓԱՆ» ՄԻՈՒԹԵԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ
■ Այս լուրը դիտւել է 114 անգամ:
Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.
Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:
Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ