ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՆԹԱԿԱՅ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Շաբաթ, 15 մայիսի 2010 թ.

2010 թւականի Մայիսի 15-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում կայացաւ հանդիպում՝ Թեմական Խորհրդի եւ նրան ենթակայ մարմինների անձնակազմերի միջեւ:

Հանդիպման ընթացքին Թեմական Խորհրդի Նախագահուհի Դոկտ. Այիդա Յովհաննիսեանը լուսաբանելով Թեմական Խորհրդի նախաձեռնած յառաջիկայ աշխատանքները լայն բացադրութիւններ տւեց իւրաքանչիւրի մասին:
Ապա Թեմական Խորհուրդը պատասխանեց ներկաների հարցումներին եւ ընդունեց հնչած առաջարկները:

Հանդիպման մանրմասնութիւնները պարբերաբար կը ներկայացւի կայքէջում:



Այս լուրը դիտւել է 151 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ