ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 1 մայիսի 2010 թ.

Ի գիտութիւն մեր հաւատացեալ հայրենակիցներին եւ միութիւններին ցաւով գուժում ենք մահը Ատրպատականի հայոց թեմի տարիների Առաջնորդ Հոգելոյս Տ. Նշան Եպս. Թոփուզեանի ցաւալի եւ վաղաժամ մահը, որ տեղի ունեցաւ ապրիլ 27-ին Երեւանում:

Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդը յետաձգում է իր հետեւեալ աշխատանքները եւ միջոցառումները որոնք տեղի պիտի ունենային մայիսի 6-ին եւ 7-ին:

ՅԵՏԱՁԳՒՈՒՄ ԵՆ՝
1- Թունեան նորակառոյց դպրոցի հիմնօրհնէքը՝ մայիս 6-ի առաւօտեան.
2- Մշակութային միութիւնների ներկայութեամբ կազմակերպւած խորհրդաժողովը՝ մայիսի 6-ին Առաջնորդարանի դահլիճում.
3- «Հայ Կնոջ Տարւայ» առիթով կազմակերպւած գեղարւեստական ձեռնարկը՝ մայիսի 7-ին Կոմիտաս սրահում.

Միջոցառումների թւականները կը փոխանցւի յաջորդ յայտարարութեամբ:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Այս լուրը դիտւել է 177 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ