Գէորգ Աբուլեանը ամփոփ ներկայացնում է 2009 թւականին կատարւած իրադարձութիւններից

Շաբաթ, 26 դեկտեմբերի 2009 թ.

Աւարտւեց 2009 թւականը, թողնելով համաշխարահին տնտեսական ճգնաժամը որը եւ ազդեցութիւն ունեցաւ Իրանի ու նաեւ Իրանահայութեան տնտեսութեան վրայ: Իրանում տեղի ունեցաւ նախագահական ընտրութիւններ, որից Իրանահայութիւնը անմասն չմնաց ընտրութիւններից: Անցեալ տարւայ ընթացքում Հ.Հ. Նախագահ Սերժ Սարգսեանը այցելեց Իրան, որը մեծ խանդավառութիւն ստեղծեց Իրանահայութեան մէջ:
Սփիւռքի նախարարութեան նշանակումից յետոյ առաջացաւ նոր մօտեցումներ Սփիւռք – Հայրենիք յարաբերութեան մէջ:
Արտագողթի մտահովութիւնը առկայ է թէկուզ դանդաղել է նրա ընթացքը:
Սոյն թւականին իրանահայ համայնքը եւ ողջ հայութիւնը յուզումի օրեր ապրեց երբ Թեհրան - Երեւան չւերթի աւիավթարը տեղի ունեցաւ եւ զոհւեցին մեծ թւով իրանահայեր,մեծ ցաւ ու կորուստ պատճառելով համայն հայութեան ի մասնաւորի իրանահայութեան:
Իրանը եւ իրանահայութիւնը կորցրեց նաեւ մեծ գիտնական,ակադեմիկոս,ազգային հասարակական գործից Դկտ.Յարմիկ Դաւթեանին:
Թ.Հ.Թ 14-րդ պատգամաւորական ժողովի առաջին նիստից յետոյ,իր գործնական աշխատանքը սկսեց 3 Փետր. 2009-ին:
ա- Պատգամաւորական ժողովը աիցեալ տարեշրջանում գումարել է 15 նիստ:
բ- Զբաղւել է Մեպի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսուըեան Ազգային ժողովի,Թեամական խորհրդի, Տնտեսական եւ հաշւեքննիչ մարմինների զեկոյցներով եւ հարկ եղած պարագային առաջարկել է լուծումներ:
գ- Զբաղւել է պատգամաւորների կողմից հնչած առաջարկներին,որը ծրագրւած էր 14-րդ Պատգամաորական ժողովին յառաջիկայ քառամեայ գործունէութեան համա’պատրաստել հայեցակարգ եւ ուսումնասիրել ու գործնական մեթոտներ կիրառել դրանց գործադրման համար:
դ- Պ.Ժ-ը քննարկման է ենթավել շրջանաւարտ Կրօնական խորհրդի,Թեմական խորհրդի եւ հաշւեքննիչ մարմնի տեղեկագրերը եւ առաջավել է իր գնահատումը:
ե- Ընտրել է նոր Կրօնական ու թեմական խորհուրդներ ու հաշւեքննիչ մարմին եւ հաստատել է Թ.Խ- ի կողմից ներկայացրած մարմինների անւանացանկը:
զ- Քննել ու վաւերացրել է Կրօնական ու թեմական խորհուրդների կողմից ներկայցրած երկամեայ ծրագրերը,վակերացրել է նաեւ միամեայ բիւջէն:
է- Զբաղւել է յանձնաժողովների ու Իրանահայ թղթակիցների մասնակցութեան օրինագծով եւ վաւերացրել է այն:
ը- Կեանքի է կոչել չորս յանձնաժողովներ՝ Հասարակական եւ մշակութեային,կրթակական,բիւդջէտային ու տնտեմական եւ կազմակերպական:
թ- Պ.Ժ-ը ընթացք է տւել բոլոր ատացւած գրութիւններին ի մասնաւորի այն գրութեան,որը յղւել էր Թունեան տարր.դպրոցի ծնողների կողմից,որը փոխանցւել է Թեմական խորհրդին առի ուշադրութիւն:
ժ- Պատգամաւորական ժողովի դիւանը մասնակցել է գաղութիս կողմից կազմակերպած բոլոր միջոցառումներին համազգային,ազգային մտակութային ու միութեանկան ձեռնավներին:
Վերջապէս ի սրտէ շնորհաւորում եմ Նոր Տարին եւ Ս.Ծնունդը:
Հայցում եմ Աստծուց`բարիքներ,շնորհք եւ իմաստութիւն մեր ժողովրդին եւ խաղաղութիւն համայն աշխարհին:
Այս լուրը դիտւել է 246 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ