Շաբաթ, 17 ապրիլի 2010 թ.
Այսու Թեհրանի հայոց թեմի մեր համայնքին տեղեկացնում ենք, որ նախկին «Արամ» դպրոցի շէնքի ու սրահի կալւածը Թեմական խորհրդի միջոցով վաճառւել է Թեհրանի քաղաքապետարանին:
Այս առնչութեամբ որպէս յաւելեալ տեղեկութիւն՝ հաղորդում ենք.
1- Կալւածի գնման համար աւելի քան չորս տարի է, ինչ դիմում եւ պահանջ էր ներկայացւում Թեհրանի քաղաքապետարանի 3-րդ շրջանի կողմից:
2- Կալւածի վաճառքը հաստատւել էր նախորդ՝ 13-րդ Պատգամաւորական ժողովի կողմից, իր 55-րդ նիստում, գումարւած 23.9.2008 թւականին, որով եւ վաճառքը կատարւել է համաձայն թեմիս կանոնագրութեան պահանջների:
3- Վաճառքը կատարւել է հետեւեալ հիմնաւորումներով.
ա) - Երկրում եւ աշխարհում տիրող տնտեսական ճգնաժամային պայմանները, որոնցից անմասն չի մնացել նաեւ մեր համայնքը:
բ) - Համայնքիս նիւթական կարիքների շարունակական աճը, ի մասնաւորի դպրոցական համակարգին առնչւող նիւթական կարիքները, որի արդիւնքում՝ թեմիս եկամուտները չեն բաւարարում յարաճուն ծախսերին՝ ակնառու բաց առաջացնելով ազգային կառոյցի տարեկան բիւջէում:
գ) - Առաջացւած բացը լրացնելու եւ դրա աճը հետագայ տարիներում կանխելու համար՝ անհրաժեշտ է թեմիս պատկանող տնտեսական հնարաւորութեան լիարժէք նիւթական օգտագործում:
դ) - Թեմական խորհրդի առաջարկով ու Պատգամաւորական ժողովի հաստատումով՝ նախատեսւել են իրագործել մի քանի տնտեսական հասութաբեր ծրագրեր, որոնցով նախատեսւում է ըստ հնարաւորի բաւարարել թեմիս նիւթական կարիքները
ե) - Վերը նշւած հասութաբեր ծրագրերը իրագործելու համար՝ կարիք կայ դրամագլխի, որը հնարաւոր է գոյացնել միայն ոչ-ամբողջական եւ լիարժէք օգտագործում ունեցող կալւածների վաճառքից:
զ) - Հաղորդագրութեանս առարկայ կալւածը ոչ- ամբողջական կերպով էր օգտագործւում, իսկ կալւածը երկու մասի բաժանելն ու սրահը դպրոցից անջատելը գործնականում հնարաւոր չէր:
4- Թէեւ անշարժ գոյքի գինը անցեալ տարիներում նւազում է արձանագրել, կալւածը վաճառւել է շուրջ երեք տարի առաջ Թեմական խորհրդի կողմից նշանակւած փորձագէտի միջոցով ճշտւած գումարով:
5- Նախքան վաճառքի վերջնականացումը՝ Թեմական խորհուրդը հանդիպում է ունեցել Իրանի Հայ արհեստաւորների միութեան վարչութեան հետ, իրենց բացատրել վաճառքի հիմնաւորումները եւ այլ ազգային կալւած առաջարկել՝ իրենց աշխատանքները շարունակելու համար:
Այդ առնչութեամբ բանակցութիւնները՝ Թեմական խորհրդի եւ միութեան վարչութեան հետ, ընթացքի մէջ են:
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
■ Այս լուրը դիտւել է 228 անգամ:
Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.
Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:
Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ