ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՕՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Ուրբաթ, 2 ապրիլի 2010 թ.

Շաբաթ 20 մարտ 2010-ի մեր հաւատոյ հօր Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների եւ խոր վիրապ մտանելու տօնի առիթով Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ. ս. պատարագմատոյց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան. ս. պատարագի ներկայ էին քահանայից դասը, եկեղեցիների Եկեղեցական Խորհրդների ներկայացուցիչները, կիրակնօրեայ դպրոցի ուսուցիչները, շրջանի պատգամաւորներն ու հաւատացեալների հոծ բազմութիւն, ներկայ էր նաեւ եկեղեցու բարերար հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի դուստրը իր ամուսնու հետ:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ Եկեղեցական Խորհուրդը համեստ հիւրասիրութիւն էր կազմակերպել:
Կիրակի 28 մարտ 2010 մեր Փրկչի՝ Յիսուսի Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի-Ծաղկազարդ տօնի առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր ս. պատարագ եւ մանուկների թափօր. Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան. երեկոյեան տեղի ունեցաւ դռնբացէքի արարողութիւն:
Երեքշաբթի 30 մարտ 2010-ի, Աւագ երեքշաբթի յիշատակ տասն կուսանոց, բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ երեկոյեան արարողութիւն մասնակցութեամբ հաւատացեալների հոծ բազմութեան:
Յայտնենք, որ Ծաղկազարդի եւ Աւագ Շաբաթւայ տօների առիթով Առաջնորդ Սրբազան Հօր հրաւէրով եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի տնօրինումով երկու միաբան հայրեր՝ Գերշ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. ՉիՖթճեան եւ Հոգշ. Տ. Վարանդ Վրդ. Քորթմոսեան Թեհրան ժամանեցին 26 մարտ 2010-ի մասնակցելու Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօների կրօնական արարողութեանց:
Հինգշաբթի 1 ապրիլ 2010 առաւօտեան Թեհրանի մեր եկեղեցիներում տեղի ունեցաւ ս. պատարագ իսկ յետ միջօրէի ոտնալւայի արարողութիւն եւ երեկոյեան էլ հսկումի հոգեպարար արարողութիւն իսկ ուրբաթ տեղի ունեցաւ կարգ չարչարանաց եւ ապա երեկոյեան էլ՝ կարգ թաղման Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:
Այս լուրը դիտւել է 201 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ