Երեքշաբթի, 9 մարտի 2010 թ.
Թեհրանի հայոց Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Կրթական խորհրդի կազմակերպութեամբ՝ մարտի 8-ի երեկոյեան, Թեհրանի հայոց ազգ. առաջնորդարանի դահլիճում, նիւթական պարգեւատրմամբ՝ գնահատանքի արժանացան անցեալ ուսումնական տարեշրջանում պետական համալսարանների մուտքի քննութիւններում բարձր մակարդակ նւաճած 15 նորամուտ ուսանող-ուհիները,միջնակարգի երրորդ դասարանի աւարտական քննութիւններում յաջողութիւնների արժանացած 12 ու հայերէն առարկաների ամենաբարձր միջինն ստացած 12 աշակերտ-ուհիները, նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան եւ Կիրակնօրեայ դպրոցների մարմնի կազմակերպած քննութիւններում առաջնութիւն շահած 4 աշակերտուհիները:
Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական ելոյթներով:
Նաեւ իրենց գնահատանքի ու քաջալերանքի խօսքը ուղղեցին ներկաներին Թեմական եւ Կրթական խորհրդների ատենապետները, Իրանում գտնւող Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչը եւ Թեմակալ Առաջնորդը:
■ Այս լուրը դիտւել է 227 անգամ:
Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.
Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:
Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ