ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի, 8 մարտի 2010 թ.

Մարտի 7-ին Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ներկայացուցիչները այցելելով Ազգային Առաջնորդարան հանդիպում ունեցան Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Սրբազան Սարգսեանի, Թեմական եւ Կրթական խորհուրդների Ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքին բացատրութիւններ տրւեցին Իրանցի ուսանողների ուսանելու հնարաւորութիւնների մասին նշւած համալսարանում եւ քննարկւեցին դիպլոմների հաստատման գործընթացները:
Զրոյցի ընթացքում ընդգծւեց այն փաստը որ դիւրին պայմաններ ստեղծւելու արդիւնքում՝ կազմակերպւելու են նախապատրաստական դասընթացներ Իրանում, նորամուտ ուսանողների համար:
Թ. Հ. Թ. Յարաբերական Մարմին
Այս լուրը դիտւել է 215 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ