ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՒԱՆ ԱՒԻԱՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Երկուշաբթի, 8 մարտի 2010 թ.

Մարտի 7-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում կայացաւ հանդիպում Թեհրան- Երեւան աւիավթարի զոհւածների հարազատների հետ:
Սոյն հանդիպմանը ներկայ էին Սրբազան Հայրը, ճրտ. Գէորգ Վարդանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչները, իրաւաբաններ եւ զոհւածների հարազատները:
Հանդիպման ընթացքին պատկան մարմինները պարզաբանումներ կատարեցին դատական գործընթացի մասին եւ պատասխանեցին ներկաների հարցումներին ու քննարկումներին:
Նշելի է որ Թեմական խորհուրդը արձագանքելով ընտանիքների յղած դիմումին կազմակերպել էր սոյն հանդիպումը:
Թ. Հ. Թ. Յարաբերական Մարմին
Այս լուրը դիտւել է 209 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ