Կայացաւ Թունեան դպրոցի եւ Սասուն մանկապարտէզի շինարարական աշխատանքների հարցով նւազուրդը

Երկուշաբթի, 1 մարտի 2010 թ.

Նախաձեռնութեամբ Թեհրանի հայոց Թեմական խորհրդի՝ երէկ երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ Թունեան դպրոցի եւ Սասուն մանկապարտէզի շէնքերի կառուցման նւազուրդը (մոնաղեսէ): Նւազուրդի անցկացմանը ներկայ էին՝ Թ. Հ. Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը, փոխատենապետ Սեւան Դանիէլեանը, խորհրդի անդամ Արա Շահվերդեանը, 6 կապալառուներ, որոնք շինարարական նախագծի իրագործման համար ներկայացրել էին իրենց արժէքները եւ կազմակերպիչ յանձնախումբը: 6 ընկերութիւններն էին՝ Աթի փէյ-ը, Արփա ռազէ-ը, Ամիր սազէ փայդար-ը, Բանա նաղշէ Քոսար-ը, Քիան-ը եւ, Նոժան վիլա-ն:
Յիշեալ նւազուրդի կազմակերպիչ յանձնախմբից Թ. Հ. Թեմական խորհրդի անդամ եւ Շինարարական մարմնի կապ Ռուբիկ Սարխոշեանը կազմակերպւած նւազուրդի հարցով նշեց. ,Յիշեալ նախագիծը ունի երեք փուլեր՝ սկզբնական փուլ, մանրամասն նախագծում եւ գործնական փուլ: Այս վերջին փուլի առումով է կազմակերպւել նւազուրդը, որի արդիւնքում՝ կընտրւի պատկան կապալառու ընկերութիւնը: Նշեմ, որ այս նւազուրդը կայանում է երկրորդ փուլի աւարտին: Պրն. Սարխոշեանը աւելացրեց, որ նւազուրդին մասնակցած 6 կապալառուների թէ՛ ծրագրերը, եւ թէ՛ արժէքները մանրամասն ուսումնասիրւելուց յետոյ՝ մինչեւ 10 օր կը յայտարարւի շահած կապալառուն եւ գործը կը սկսւի: Յատկանշական է, որ սրանից մօտ մէկ ու կէս տարի առաջ նախկին Թեմական խորհրդի կողմից հրաւիրւած հայ ճարտարապետներից, որոնք դպրոցի կառուցման յատակագծերն էին ներկայացրել, ընտրւեց Արա Ղահրամանեանի ներկայացրած յատակագիծը: Նւազուրդը անցկացնող յանձնախմբի այլ անդամներն էին՝ ճարտարապետ Ռազմիկ Ազիզեանը, Հաշւեքննիչ մարմնի անդամ ճարտարագէտ Արա Խէչօն, Շինարարական մարմնի անդամ Վահիկ Վարդանեանը, ճարտարապետ Ռազմիկ Նազարեանը եւ ճարտարագէտ Մարտին Տէր-Մինասեանը:

Այս լուրը դիտւել է 236 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ