Թ. Հ. Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը շնորհաւորելով նոր տարին ամփոփեց 2009-ը

Հինգշաբթի, 3 դեկտեմբերի 2009 թ.

2009 թւականի մայիսին ընտրւեց Թ. Հ. Թեմական խորհրդի ներկայ կազմը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի որոշումով։ Ըստ կանոնագրութեան Թ. Հ. Թեմական խորհուրդը ընտրւելուց յետոյ ձեռնամուխ է լինում ընտրելու նոր կազմերին ու մարմիններին, պատրաստել նախահաշւի եւ նոր ծրագրի։ Նորանշանակ Թ. Հ. Թեմական խորհրդի մշակած ծրագիրը հաստատւեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի կողմից, ծրագրի մէջ նախատեսւած աշխատանքները որոշ չափով շարունակութիւնն են նախորդ տարւայ ընթացքում ու նախորդ շրջանում սկսւած աշխատանքների եւ նախատեսւում է, որ այդ աշխատանքները շարունակւեն։
Հիմնականում Թեմական խորհրդի բուն մտահոգութիւնը եղել է եւ կայ դպրոցների աւելի բարեկարգման հարցը։ Բարեկարգումը կարող է լինել նորակառոյց շէնքերով, որի մէկ պարագան ընթացքի մէջ է կամ դպրոցների վերադասաւորում, որոնց միջոցով կարելի կը լինի լաւագոյնս ծառայել մեր աշխակերտութեանը, նկատի ունենալով աշակերտութեան ներկայի թւային պատկերը։ Թեմական խորհուրդը նաեւ լուրջ մտահոգութիւն է ունեցել ներկայում տնտեսական պայմաններից առաջացած դժւարութիւնների հարցով թէ՛ համայնքի, եւ թէ՛ Թեմական խորհրդի համար ու այդ առնչուեթամբ նոր ծրագրեր է մշակել եւ յուսանք պիտի յաջողի նիւթական կարիքների տեսակէտից Թեմական խորհրդին դարձնել ինքնաբաւ ըստ հնարաւորին աւելի քիչ ծանրաբեռնելու համար մեր համայնքին։
Այդ աշխատանքների հաստատւած ծրագրերի լոյսի տակ Թեմական խորհուրդը պիտի շարունակի իր գործունէութիւնը 2010 թւականին։
Այս տեղեկութիւնները հանրագումարի բերելով ցանկանում եմ շնորհաւորել մեր սիրելի հայրենակիցների Ամանորը եւ Ա. Ծնունդը եւ յուսանք 2010-ը լինի աւելի լաւ ու յաջողակ տարի մեր համայնքի համար եւ այլեւս ականատեսը չլինենք նախորդ երկու տարիների ընթացքում համայնքում տեղի ունեցած աղետների եւ համայնքը շարունակի աւելի բարւոք պայմաններում ապրել ու բարգաւաճել կեանքը։
Այս լուրը դիտւել է 266 անգամ:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 19 օգոստոսի 2010 թ.

Այսու Իրանահայ համայնքի զաւակներին տեղեկացնում ենք, որ Մաշհադի հայոց գերեզմանատան տարածքի մի մասը յայտնւել է քաղաքապետարանի քաղաքաշինութեան բարեկարգման կարգավիճակում: Առ այդ հայոց գերեզմանատան որոշ մասի թւով 18 շիրիմաքարեր փոխադրւելու են գերեզմանատան տարածքի վերին բաժինը:

Ուստի այն բոլոր հայրենակիցները, որ ցանկանում են իրենց ննջեցեալ հարազատների աճիւնները եւ շիրիմաքարերը փոխադրել որոշւած տեղը կարող են սոյն յայտարարութեան հրապարակման թւականից սկսեալ մինչեւ 2.9.2010 թւականը դիմել Թեհրանի հայոց ...
Դիտել ամբողջութեամբ